
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո յոթ տասնյակից ավելի ինքնաթիռ մնացել է արտասահմանում
Պատժամիջոցների կիրառումից հետո ռուսական ավիաընկերությունների ավելի քան 70 ինքնաթիռներ մնացել են արտերկրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը՝ Պետդումայի տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերով կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շատ ավիաընկերություններ, ցավոք, արևմտյան տարբեր պատժամիջոցների ներդրումից հետո որոշեցին հանձնել ինքնաթիռները։ Արդյունքում մենք կորցրեցինք 75 ինքնաթիռ, որոնցից մոտ մեկ քառորդը արտերկրում ստուգման ենթարկված և բեռնման տակ գտնվող ինքնաթիռներ էին, բայց նրանք մնացել են արտերկրում»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ներկայումս Ռուսաստանում շահագործվում է 1297 ինքնաթիռ, որից 1167-ը՝ մարդատար։
Միաժամանակ Սավելևը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները շարունակում են արտասահմանյան վարձակալներից ինքնաթիռներ գնել. այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 300 միլիարդ ռուբլի։