«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Տեղի ունեցավ «Ռոստելեկոմ»-ի նոր վաճառքի և սպասարկման սրահի բացումը Երևանի Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհ 61-13/1 հասցեում՝ պայմանավորված ընկերության ծառայությունների հասանելիության ցանցի ընդլայնմամբ Շենգավիթ համայնքում։ Նոր սրահում բաժանորդները հնարավորություն կստանան միանալ Ռոստելեկոմի ծառայություններին և ստանալ բարձրորակ սպասարկում։
Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էր Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Շենգավիթի վաճառքի և սպասարկման սրահի գործարկումը չափազանց ուրախալի փաստ է մեզ համար, քանի որ այն ուղեկցվում է Ռոստելեկոմի ցանցի ընդլայնմամբ՝ հասանելի դարձնելով ընկերության ծառայությունները Շենգավիթ համայնքում։ Մենք կարևորում ենք բարձրակարգ սպասարկումն ու բաժանորդների հարմարավետությունը. Ռոստելեկոմը այս ընթացքում հասցրել է ներդնել բաժանորդների անձնական գրասենյակի ու հեռախոսային սպասարկման ծառայությունները՝ հնարավորություն ընձեռելով կատարել գործարքներ թե՛ օնլայն, թե՛ հեռախոսային զանգի միջոցով։ Իսկ նորաբաց վաճառքի և սպասարկման սրահում մեծ ջերմությամբ և պատրաստակամությամբ կընդունենք ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով բարձրակարգ սպասարկում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բաժանորդներին վստահության համար․ այն մեզ պարտավորեցնում է առանց ջանք խնայելու զարգացնել ինչպես հեռահաղորդակցության ոլորտն Հայաստանում, այնպես էլ ապահովել ծառայությունների բարձր որակ» - ասել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները