Այդ 5-րդ շարասյան գլուխը պետք ա ջարդվի. Վահագն Ալեքսանյան
«Ես չեմ հասկանում, թե ինչու է մեր ընդդիմությունը կարծում, որ այդ 5-րդ շարասյունը գործել է բացառապես բանակում»,-Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա պնդեց, որ այն միայն բանակում չի գործել ու շարունակում գործել, այլնաև՝ քաղաքական և լրատվական ոլորտներում:
«Բուռն զայրույթ է գնացել 5-րդ շարասյան վերաբերյալ, բայց չգիտես ինչու, երբ հաղորդագրություն էր գնացել, որ եղել է բարձունք, որն ադրբեջանցիները գրավել են, հետո մեր զորքերը հետ են գրավել, մի հրամանատար գնացել, ասել է՝ թողեք այդ դիրքերն և իջեք: Մերոնք իջել են՝ ադրբեջանցիք էլի եկել գրավել են: Երբ այդ դեպքը տեղի է ունեցել, չգիտես ինչու, մամուլի մի հատվածը, որն առավոտից իրիկուն զբաղված է մեզ քննադատելով ու պաշտպանելով այլ քաղաքական ուժերի, սկսել է արդարացնել այդ հրամանատարին»,-հայտարարեց Ալեքսանյանը:
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ կա մի հրամանատարի առաջադրված մեղադրանքի դրվագ, որ պատշաճ չի կազմակերպել Շուշիի պաշտպանությունը:
«Չգիտես ինչու՝ մարդիկ, որոնք առավոտից իրիկուն մեղադրում են Շուշին հանձնելու մեջ, սկսել են պաշտպանել այդ մեղադրվող մարդուն»,-ասաց նա և հավելեց, որ իրեն հայտնի է քրեական գործերի մի շարք դրվագներ, որ տարբեր հրամանատարներ իրենց զորքերին ասել են, թե Նիկոլ Փաշինյանը հողերն արդեն տվել է և պետք է փրկվել մսաղացից:
Պատգամավորի խոսքով՝ գործել է ցանց, որը կառավարվել է դրսի մի կետից և այդ կետն արմատներ ունի լրատվական և քաղաքական դաշտում:
«Սա 5-րդ շարասյան գործունեություն է և այդ 5-րդ շարասյան գլուխը պետք ա ջարդվի, իսկ նրանք, ովքեր երեկվա վարչապետի հայտարարությունից ընկել են սուր հոգեվարքի մեջ, կարծում եմ՝ առնվազն ազդակներ են տալիս այդ 5-րդ շարասյան հետ իրենց առնչության մասին»,-ասաց Ալեքսանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երբ Ադրբեջանը նման ֆորտիֆիկացիաներ է կառուցում մեր տարածքում, մենք դեռ սովորական խրամատներից ենք խոսում. Աննա Գրիգորյան
- ՀՀ ԶՈւ-ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինությամբ. Սուրեն Պապիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան