Կարմրուկի վարակի դեպքեր են գրանցվել նաև դպրոցներում, այդ թվում՝ մանկավարժների շրջանում. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով կարմրուկի վարակման դեպքեր են գրանցվել դպրոցներում՝ թե աշակերտների, թե մանկավարժների շրջանում,ինչի մասին չի հանրայնացվում։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ նման տեղեկություններ չունի։
«Չեմ կարող ասել դպրցներում՝ մանկավարժների շրջանում հատկապես, կարմրուկով վարակման դեպքեր եղել են, թե ոչ, քանի որ նման ինֆորմացիա չունեմ, բայց բացառված չէ, որ կլինեն։ Ամեն դեպքում, հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով և ոչ ոք ապահովագրված չէ։ Առավել խոցելի են երեխաները, խրոնիկ հիվանդություններ, թույլ իմունիտետ ունեցող մարդիկ, բայց վարակվել կարող են բոլորը»։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ համաճարակի բռնկման վտանգ ամեն տեղ կա՝ այդ թվում դպրոցներում։
«Ըստ այդմ՝ կիրառվում է ֆիլտր, այսինքն՝ երեխաները ջերմաչափվում են, անցնում արատքին զննություն, նոր ներս են թողնվում։ Կարմրուկի տարածումը կանխելու առումով դա արդյունավետ միջոց է։ Ինչ վերաբերում է հարցին՝ աշակերտների ու մանկավարժների շրջանում կան վարակման դեպքեր, թե ոչ, չեմ կարող ասել։ Մենք կենտրոնանում ենք թվերի՝ վարակի տարածման տեմպի ու տարիքային խմբերի վրա. տալիս ենք, թե վարակվածներից քանիսն են երեխա, քանիսը՝ մեծահասակ։ Էականը վարակի տարածման տեմպը կոտրելն է»,-ասաց ԱՆ մամուլի խոսնակը։
«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ վերջին օրերին «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնից կարմրուկով 6 հիվանդ է տեղափոխվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որոնց թվում եղել է նաև մանկաբույժ։ ԱՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ նախարարությունը միայն հիվանդների տարիքային շեմերն է արձանագրում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Կարմրուկը, Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված կլինիկան ու տեսչական մարմնի անգործությունը
- 13.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
- Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
- Օտարերկրացիները Ամիրյան 2 հասցեում գործող շարժական կետում կարող են կարմրուկի դեմ անվճար պատվաստվել
- Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ
- 10.03. Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են
- Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
- 09.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի
- «Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». «Հրապարակ»
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի
- Կարմրուկով վարակվածների մոտ վիրուսը կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով ուղեղի թաղանթի բորբոքում. մասնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան