Իրավապաշտպան. Ի՞նչն եք բարեփոխում, որ շաբաթը մեկ Քննչական կոմիտեի շտամպով ինքնասպան զինվորներ եք մատուցում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Հերթական «ինքնասպանություն» որակումն է տվել Քննչական կոմիտեն ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայող 19 ամյա ժամկետային զինծառայող Արտյուշա Գևորգի Գևորգյանի մահվան դեպքով։
Ոչ Պաշտպանության նախարարությունը և ոչ էլ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել զինխառայողի մահվան դեպքով։ Բացատրելու փոխարեն, թե ինչու հաղորդագրություն չեն տարածել, ԱԱԾ-ից մեզ խորհուրդ են տալիս բոլոր հարցերով դիմել Քննչական կոմիտեին; Սա առաջին դեպքը չէ, երբ ՊՆ-ն և ԱԱԾ-ն մահվան դեպքերով պաշտոնական հաղորդագրություն չեն տարածում։
Դեկտեմբերի 13-ին նույնը տեղի ունեցավ Հրազդան քաղաքից բանակ զորակոչված ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի մահվան դեպքով (ինքնասպանության): Սա անարգանք է այս ընտանիքների նկատմամբ պետական մակարդակով։
Ինչ եք ուզում ասել, որ այդ զինծառայողները գոյություն չունե՞ն։ Ինչն եք բարեփոխում, որ շաբաթը մեկ Քննչական կոմիտեի շտամպով ինքնասպան զինվորներ եք մատուցում»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. ժամկետային զինծառայողի դին գտել են ծառից կախված վիճակում
- Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան