Եվրոպայի ծանրամարտի առաջնության խորհրդանիշը հայկական մուֆլոնն է
Մայրաքաղաք Երևանում, ապրիլի 15-ին կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Հրապարակվել է առաջնության խորհրդանիշը։ Այն հայկական մուֆլոնն է: Հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի անկոտրում կամքը, բարձունքներ հաղթահարելու անհագ ցանկությունը, որոնցով օժտված են նաև մեր ծանրորդները։
Եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը Եվրոպայի առաջնության պատկերանիշը ստեղծելու հիմք է հանդիսացել:
Մրցաշարի տարբերանշանի վրա պատկերված է անգլերեն «Y» տառը, որն արտացոլում է առաջնության մայրաքաղաք «Yerevan»-ի սկզբնատառը»,- հայտնում են կոմիտեից։