Թյուրքական պետությունների կազմակերպության անդամները խստորեն դատապարտել են Ղուրանի դեմ վերջին գործողությունները
Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) մասնակիցները վճռականորեն դատապարտել են ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներում Ղուրանի պղծման գործողությունները։ Այդ մասին ասվում է Անկարայում անցկացվող ԹՊԿ -ի արտահերթ գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեի տեքստում, որը հինգշաբթի ստացել է ՏԱՍՍ-ը։
«Մասնակիցները խստորեն դատապարտեցին մեր սուրբ գրքի՝ Սուրբ Ղուրանի դեմ ատելության վերջին հանցագործությունները, որոնք վիրավորում են բոլոր մահմեդականներին և կարող են հիմք ստեղծել ռասիստական, այլատյացության և իսլամաֆոբիայի նոր սադրանքների և հարձակումների համար»,-ասվում է փաստաթղթում։
Հունվարի վերջին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրման հետ կապված խոշոր սկանդալ էր ծագել։ Մուսուլմանների համար սուրբ գիրքը հունվարի 21-ին հրապարակայնորեն այրվել է Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության առջև աջ ծայրահեղական «Կոշտ ուղի» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանի կողմից։ Նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել կամ ծրագրվել են եվրոպական այլ երկրներում, ինչը առաջացրել է Թուրքիայի և մի շարք այլ մահմեդական երկրների սուր արձագանքը։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդ ակտիվիստ Պալուդանը մտադիր է նորից Ղուրան այրել
- Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում պաշտոնապես դադարեցվում են Ղուրանի դասընթացները
- Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար. «Ղուրան չկարդացող երեխաները սատանայի հետ են»