Լիբիայում մոտ 2,5 տոննա ուրան է անհետացել
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները պարզել են, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 660 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Սեբհա քաղաքում պահվող մոտ 2,5 տոննա չհարստացված ուրան անհետացել է: Այդ մասիn հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Անցած երեքշաբթի անվտանգության տեսուչները պարզել են, որ 10 տակառ, որոնք պարունակում են մոտավորապես 2,5 տոննա բնական ուրան ՝ ուրանի հանքաքարի խտանյութի տեսքով, այլևս չեն գտնվում Լիբիայում հայտարարագրված օբյեկտում։ Գործակալությունը գործողություններ կձեռնարկի այդ օբյեկտից միջուկային նյութերի դուրսբերման հանգամանքները պարզելու համար»,- նշված է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունում։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նախօրեին կազմակերպության անդամ երկրներին տեղեկացրել է այս իրավիճակի մասին:
Ըստ AP-ի՝ այդ նյութերի յուրաքանչյուր տոննա, համապատասխան տեխնոլոգիաների առկայության դեպքում, կարող է վերամշակվել 5,6 կգ զենքի համար նախատեսված նյութերի, որոնք հարմար են ատոմային ռումբ ստեղծելու համար: