Նախկին ամուսինը կնոջն իջեցրել է տաքսուց ու կրակել նրան
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունից մանրամասնում են՝ ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։
Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են