Ուկրաինան հակամարտության սկզբից ավելի քան 100 հազար զինվորական է կորցրել
Ավելի քան 100 հազար ուկրաինացի զինծառայողներ, այդ թվում՝ ամենափորձառու զինվորներ ու սպաները, զոհվել են ուկրաինական հակամարտության ընթացքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների գնահատականները։
Ըստ հրապարակման՝ Կիևը բազմաթիվ զինվորների է կորցրել Արտեմովսկում (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ)։ Ուստի ԱՄՆ-ն այժմ շտապ տեխնիկա է փոխանցում Ուկրաինային և արագացված տեմպերով մարզում է ուկրաինացի զինվորականներին։
Ավելի վաղ, ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի օպերատիվ տնօրինության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Դուգլաս Սիմսը հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 4 հազար ուկրաինացի զինծառայողների է նախապատրաստել:
Զորավարժությունները տեղի են ունեցել նաև ԱՄՆ-ի տարածքում՝ Ֆորտ Սիլում (Օկլահոմա), որտեղ ուկրաինացի զինվորականները նախապատրաստվել են մարտում Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցի հաշվարկի կիրառմանը։