«Փաստ». ԵՄ առաքելության աշխատանքները լուսաբանելու նպատակով հատուկ խումբ է ստեղծված
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն տևական ժամանակ ԵՄ դիտորդական առաքելությունն իր մշտադիտարկումներն է անցկացնում հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Նշենք, որ առաքելության հետ կապված բավական հակասական մեկնաբանություններ են հնչում, քանի որ դեռևս անհասկանալի է դրա բուն գործառույթներն ու նպատակները։
Ի դեպ, առաքելության վերաբերյալ, ինչպես և կանխատեսելի էր, բավական կոշտ տեսակետներ են հնչում հատկապես ռուսական տիրույթից, որտեղ դա ընկալում են որպես հերթական գործարք՝ ընդդեմ Ռուսաստանի և ռուսական ներկայության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ԵՄ առաքելության հետ կապված արդարացումների գործընթաց են սկսել, որը հիմնականում իրականացվում է իրենց թիմի արևմտյան կողմնորոշում ունեցող ներկայացուցիչների և արևմտամոլի համբավ ունեցող մերձիշխանական որոշ անհատների միջոցով։
Մասնավորաբար, նրանց հանձնարարված է տեղեկատվական տարբեր հարթակներում, հատկապես սոցցանցերում դրական ֆոն ապահովել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ առաքելության աշխատանքները լուսաբանելու նպատակով նաև հատուկ խումբ է ստեղծված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները