ՔԿ-ներում աննախադեպ ուժեղացվում է էլեկտրոնային հսկողությունը
ՀՀ գործադիր մարմինն այսօր կընդունի Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանելու մասին որոշումը:
Նորմատիվ իրավական ակտը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում էլէկտրոնային հսկողության մեխանիզմների ներդրմանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման խիստ անհրաժեշտությունը, կարիք է առաջացել ընդունել Կառավարության որոշում, որով կսահմանվեն էլեկտրոնային հսկողության կազմակերպման և իրականացման կանոնակարգումներ, որոնց արդյունքում համապարփակ կսահմավեն էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը, էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպահման և ոչնչացման պայմանների հետ կապված իրավահարաբերությունները»: