Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ թուրք լրագրողն այցելել է Երևան
Թուրք լրագրող և հետազոտող Սերդար Քորուջուն և CNN TÜRK-ի օպերատորներից Ահմեդ Աքփոլաթը Հայաստանում են։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, նրանք ռեպորտաժ են ներկայացրել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դիմացից, որտեղ մարտի 25-ին կայանալու է Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։
Քորուջուն կարևորել է հանդիպման ժամանակաշրջանը, քանի որ «Ղարաբաղի պատերազմից և այդուհետ սկսված կարգավորման գործընթացից հետո առաջին անգամ են երկու թիմերը միմյանց դեմ խաղալու»։ «Տարածաշրջանում իրականում լարվածությունը մեծ է»,- այդուհանդերձ նշել է նա։
Նշենք, որ Սերդար Քորուջուն հաճախ է լինում Հայաստանում։ Նա նաև տպագրված աշխատանքներ ունի հայկական հարցի, քրդական հարցի, 1955թ․ սեպտեմբերի 6-7-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան