Երիտասարդ աղջիկը հետախուզվում էր համակարգչային տեղեկատվությանը տիրանալու մեղադրանքով
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին Մերձավան գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 24-ամյա Սաթենիկ Բ.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան