Daily Mail. Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում
Բրիտանական մամուլում խոսվում է գալիք համապետական ընտրություններում Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հնարավոր պարտության մասին
Մասնավորապես բրիտանական «Daily Mail» պարբերականի թղթակից Քրիս Ջեվերլին նշել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո, մարդիկ կարծում են, որ գործող իշխանությունը իրավիճակից դուրս գալու համար բավականաչափ ուժեղ չի դրսևորում իրեն, ինչն էլ ուղղակիորեն պատճառ է դառնում, որպեսզի ընտրություններում Էրդողանը ձայներ կորցնի:
«Ընտրությունը միայն այն չէ, որով որոշվելու է Թուրքիայի ղեկավարի ով լինելը, դրանով միարժամանակ վճռվելու է թե տնտեսությունը ինչ ուղղությամբ է զարգանալու, թե Ուկրաինայինում ընթացող պատերազմը մեղմացնելու գործընթացում և Մերձավոր Արևելքում Թուրքիան ինչ դեր է ունենալու, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ճակատագիրը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում»,- նշել է նա։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, պարբերականի կայքում նաև տեղ է գտել սոցհարցումների ընդհանուր արդյունքը և դրանց գնահատականները, ըստ որոնց՝ Էրդողանն արդեն 10 միավորով հետ է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններում ընդդիմադիր 5 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից։ Եվ հնարավոր է, որ այս ընտրություններում արդեն ավարտվի 20 տարի Թուրքիայում իշխող ուժի կառավարումը։
Բրիտանական մամուլից զատ վերոնշյալ թեմային անդրադարձել է նաև «Teneo Intelligence» հանրային կապերի և խորհրդատվական ընկերության համահիմնադիր Վոլֆանգո Պիկոլին՝ ասելով, որ բավական չի լինի Էրդողանին պատասխանատվության ենթարկել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Թուրքիայում։
«Անցած ընտրարշավի ընթացքում Էրդողանը հիանալի ձևով էր հանդես գալիս, իսկ վերջին ժամանակները ցույց են տալիս, որ Էրդողանը կորցրել է ընտրություններին առընչվող իր մոտեցմուներն և ստեղծելու կարողությունը»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք վերլուծաբանը կարծում է, որ առողջական վիճակի պատճառով Էրդողանը կհրաժարվի նախագահի թեկնածությունից
- Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%-ով. հարցում