«Meta»-ն՝ առաջին խոշոր տեխնոլոգիական ընկերությունը աշխատակիցների զանգվածային կրճատումներով
«Meta Platforms»-ը կրճատում է 10,000 աշխատատեղեր, ընդամենը չորս ամիս անց այն բանից հետո, երբ ազատել էր 11,000 աշխատակցի՝ դառնալով առաջին մեծ տեխնոլոգիական ընկերությունը զանգվածային կրճատումների մասով:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը անձնակազմին ուղղված ուղերձում ասել է՝ «Մենք ակնկալումենք նվազեցնել մեր թիմը մոտ 10,000 աշխատակցով և փակել շուրջ 5,000 լրացուցիչ բաց հաստիքներ, որոնք զբաղեցված չեն»:
Աշխատակիցների կրճատումները «Meta»-ում ավելի լայն վերակազմավորման մի մաս է, որը թույլ կտա ընկերությանը բարելավել կազմակերպչական կառուցվածքը, կրճատել պակաս առաջնահերթություն ունեցող ծրագրերը և նվազեցնել աշխատանքի ընդունման վարձատրության շեմը: Այս լուրը հանգեցրել է «Meta»-ի բաժնետոմսերի 2%-ի աճին:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանմամբ, այս քայլն ընդգծում է Ցուկերբերգի ձգտումը՝ 2023 թվականը դարձնել «արդյունավետության տարի», որը պետք է կրճատի ծախսերը խոստացված 5 միլիարդ դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան