5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք
Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Երևանում 2-3 բալ ուժգնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան