Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում. Փաշինյան
«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակած որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դրա արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիկճակը մնում է լարված:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ շփման գծում նկատվում է իրավիճակը ռազմական առումեվ սրելու կոնկրետ գործողություններ, որի վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ-ի ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից:
«Հերթական այս միջադեպը տեղի է ուենցել ԼՂ-ում Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: Կարևոր է արձանագրել, որ ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 6-ին տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի արձանագրողն ադրբեջանական կողմն է: ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, որ հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում և հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև՝ 5 կմ լայնությամբ տարածքը:
«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություն է տեսնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան