Արսեն Թորոսյանը Անահիտ Ավանեսյանի զեկույցում սխալներ է գտել
«2022 թվականի զեկույցում մաթեմատիկական սխալ կա»,- ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացումից հետո ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ զեկույցում 2022 թվականի ընդհանուր դեպքերի թիվը նշված է 786 864, հաջորդ նախադասության մեջ գրած է՝ 2018 թ. համեմատ սպասարկված դեպքերի թիվն աճել է 287 825-ով կամ 125 տոկոսով։
«Ուրեմն, նախ լավ կլիներ իմանալ, թե 2019, 2020, 2021 թվականներին ինչքան են եղել, երկրորդ՝ եթե համեմատում ենք, աճ 57 տոկոս է լինում, ոչ թե 125 տոկոս։ Ենթադրում եմ՝ սխալ է, բայց կարևոր սխալ է, որովհետև չես հասկանում, ի վերջո 125 տոկոսո՞վ, որը երկու և ավելի անգամ աճ է, թե այլ աճ է։ Սա շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ 2022 թվականի վիճակագրական կոմիտեն ամփոփել է մանկական մահացության դեպքերը. «Եթե ես վերցնում եմ զեկույցի 0.2 պրոմիլեով իջեցված թիվը, որն, ի դեպ, տարօրինակ է, որ գրված չէ, ինչ թիվ է, կարդացողը չի հասկանում ինչքան է։ Հասկանում եմ, որ խմբագիրները մասնագետներ չեն, բայց, ինձ թվում է, վերջնական հաստատումը դուք պետք է տաք, որ հասկանալի լինի»։
Նա խնդրեց ուղղել սխալները։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան
- «Մեդլայն կլինիկ»-ի փոխտնօրենը ևս կալանավորվեց
- «Հրապարակ». ՔՊ-ում «իգնոր» են անում Արսեն Թորոսյանին, անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը Արսեն Թորոսյանին չի ընդունել
- «Փաստ». Թորոսյանը դժգոհ է, բայց նաև «ինքնավստահ»
- «Հրապարակ». Փաշինյանը չի կարողանում ներել Արսեն Թորոսյանին, ով ՔՊ-ին խայտառակեց
- Մխոյան. «Չկոռումպացված» Արսեն Թորոսյանի ու նրա կնոջ կլինիկայի պետպատվերի գումարը հասնում է մեկ մլն դոլարի
- Թորոսյան. Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու համար
- «Քովիդի գործով» Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց
- Իսկ միգուցե նիկոլական Արսեն Թորոսյանը արդեն սկսել է հասկանալ, որ ղալա՞թ է արել 2019 թվի մայիսի 20-ին. Մելիքյան
- Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են. Փաստաբան
- Մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու. Թորոսյան
- «Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը, իսկ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը քննվում է
- Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ
- Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
- Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան