Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ. Անահիտ Ավանեսյան
«Կարծում եմ՝ հարցաքննությունը ինտերվյու չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ: Անհրաժեշտության պահին՝ միանշանակ»,-կառավարության դիմաց կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նա պատրա՞ստ է հարցաքննվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի և «Մեդլայն Կլինիկ» ընկերության տնօրենի դեմ հարուցված գործի շրջանակներում:
Նախարարաը հայտնեց, որ մտահոգված չէ, որ քովիդի քրեական գործով կարող են հարցաքննվել նաև առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանը և ինքը և եթե իրավապահ համակարգը հարկ համարի, ապա պատրաստ է հարցաքննության:
Ավանեսյանի խոսքով՝ համաճարակի ամբողջ ընթացքում և 2021 թ.-ին ֆինանսական հատկացումներ եղել են քովիդ սպասարկող բոլոր բժշկական կենտրոններին, այդ ընթացքում՝ «Մեդլայն Կլինիկ»-ը, բայց չկարողացավ հիշել, թե վերջինիս ինչքան է հատկացվել
«Երբ Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է իր դիտարկումները, ես բավական երկար տևող նիստի ընթացքում մանրակրկիտ անդրադարձա առաջ քաշված հարցերին:Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ Հաշվեքննիչ պալատի զեկույցի հիման վրա պետք է հաջորդ էտապներ լինեին՝ հասկանալու, թե նման փաստեր տեղի ունեցել են թե ոչ: Կարծում եմ՝ պրոցեսը նորմալ գործընթացով առաջ է գնում»,-հայտարարեց Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մեդլայն կլինիկ»-ի փոխտնօրենը ևս կալանավորվեց
- «Քովիդի գործով» Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց
- «Հրապարակ». «Հայաստան» խմբակցության խորհրդի կազմը փոքրացել է, դուրս եկածներին նորերով չեն փոխարինել