Միակ ափսոսանքս, որ Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ․ Անդրանիկ Քոչարյան
«Շատ բան չեմ կարող բացահայտել, բայց կարող եմ ասել, մեր հանդիպումը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ շարունակվելու է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պոր աշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Գասպարյանի այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովի հրավերով ԳՇ ներկա պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարևորագույն վարչություններից մեկի ղեկավարը, օպերատիվ վարչության պետը:
«Բնականաբար, մենք ունենք ցանկ ու հրավիրելու ենք օպերատիվ իրավիճակին քաջ տիրապետող ամենակարևոր ռազմական պաշտոնյաներին: Դրա համար սկսեցինք ներկայիս ԳՇ պետով, հաջորդը պետք է լիներ պատերազմի տարում բանակը ղեկավարած պաշտոնյան՝ գեներալ Գասպարյանը: Ի տարբերություն շատ-շատերի,որոնք կաշկանդված կամ վախեցած են, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց և այսօր առնվազն 6 ժամ և ավելի հանձնաժողովը լսել է ԳՇ նախկին պետին: Այն ինչ արձանագրեցինք շարունակություն կունենա, ինչը շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում լուծելու համար»,-նշեց Քոչարյանը:
Ըստ նրա՝ 6 ժամվա ընթացքում քննարկվել են բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակով, սպառազինությամբ, կադրային համալրմամբ, աշխարհազորի լինել-չլինելու և այլ հարցեր։
«Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր: Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլիներ»,- հայտարարեց Քոչարյանն ու հավելեց․
«Միակ ափսոսանքս, որ Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում»:
Նա նաև նշեց, որ շատ բաների մասին են խոսել, որոնք կմնան գաղտնի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին