Բրիտանիան 12,6 մլն դոլար կհատկացնի Մոլդովային և Վրաստանին՝ ՌԴ-ի միջամտությանը դիմակայելու համար
Բրիտանական կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Մոլդովային և Վրաստանին՝ երկու երկրների գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը դիմակայելու համար։ Հինգշաբթի օրը Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլեվերլին այդ մասին պաշտոնապես կհայտարարի մարտի 16-ին և 17-ին նախատեսված Քիշնև և Թբիլիսի կատարած այցերի ընթացքում։
Մոլդովան 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 12 միլիոն դոլար) կստանա պետական կառավարման բարեփոխումների և տնտեսական վերափոխման համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ դա պետք է օգնի երկրին դիմակայել Ռուսաստանի «չարամիտ ազդեցությանը»։ Լոնդոնը 500.000 ֆունտ ստեռլինգ (600.000 դոլար) կտրամադրի Վրաստանին՝ 2024 թվականին նախագահի «ազատ և արդար ընտրություններ» ապահովելու համար։
«Միացյալ Թագավորությունը պասիվորեն չի հետևի, թե ինչպես է Մոսկվան կոպտորեն խարխլում այս երկրներում ժողովրդավարության հիմքերը, նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Քելերլին այցից առաջ. և հավելե. «Մենք պետք է ուժեղացնենք հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու նրանց կարողությունը, պաշտպանենք ժողովուրդների ժողովրդավարական ընտրության իրավունքները և նրանց սահմանների սպառնալիքից»:
Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան նախկինում 12 մլն ֆունտ (14,5 մլն դոլար) էր հատկացրել Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Եվս 10 միլիոն ֆունտ (12 միլիոն դոլար) ուղարկվել է ՄԱԿ-ի միջոցով՝ հանրապետությունում գտնվող ուկրաինացի փախստականներին օգնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից հետո բողոքի ցույցեր կարող են սկսվել Հայաստանում և Մոլդովայում. Կալաշնիկով
- ԱՄՆ-ի արձագանքը Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցող իրադարձություններին ժպիտ է առաջացնում. Լավրով
- Մոլդովայի բնակիչները հավանություն չեն տալիս գյուղատնտեսական հողերի օտարերկրացիներին վաճառելուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին