Ուսուցչի մրցույթին մասնակցելու համար աշխատանքային փորձի պահանջ չկա. Ժաննա Անդրեասյան
«Ներկայացված նախագծով մենք, ըստ էության, արդեն վերջնական փուլ ենք մտնում կրթության ռազմավարության և անելիքների հաստատման գործում»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի 6 տարի դադարից հետո ԱԺ-ն հաստատել է կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որով ուղենշվել են կրթության բոլոր մակարդակներում զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:
«Սա մեր միակ ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ: Այսպիսով՝ ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Գործողությունների պլանը նաև ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարը ուսանողներին հիշեցրեց, որ ուսուցչի մրցույթին մասնակցելու համար աշխատանքային փորձի պահանջ չկա և եթե շրջանավարտն ունի ուսուցչի որոկավարում, ապա մրցույթն անցնելուց հետո կարող է անցնել աշխատանքի:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն անհետաձգելի համարեց Արցախում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը
- Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան