Ահազանգ․ Իջևանի գինու, կոնյակի գործարանը ինքնակամ, ապօրինի մեծ շինարարությամբ ավերել է Աղստև գետի հունը,վնասներ պատճառել դենդրոպարկին
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Իջևանի գինու, կոնյակի գործարանը ինքնակամ, ապօրինի մեծ շինարարությամբ ավերել է Աղստև գետի հունը, ափը,մեծ պատ կառուցել, Իջևանի դենդրոպարկի ջրառը՝ ջրազրկել։
Դրա հետևանքով Իջևանի դենդրոպարկի հազվագյուտ, արժեքավոր ծառերի ու թփերի կեսը չորացել է։ Իջևանի գինու,կոնյակի գործարանը այդ պատճառով տուգանվել է 200 հազար, ապա՝ 2,5 միլիոն դրամի չափով։ ՀՀ քննչական կոմիտեն այդ կապակցությամբ 2021թ․ հոկտեմբերին քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն շուրջ տարիուկեսվա քննության ընթացքում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել։
Ավելին՝ 2023թ․ փետրվարի 2-ին բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող դենդրոպարկի տարածքից 5,7 հեկտարը որպես հանգստի գոտի օգտագործելու համար «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը վարձակալության պայմանագրով տվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանին։
Լուսանկարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին քայլողը Իջևանի գինու, կոնյակի գործարանի սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ Էմին Եղիազարյանն է»։