Եթե ինքներդ ժամկետներ էիք խախտելու, բա դատավորի լիազորությունները ի՞նչու դադարեցրեցիք․ Վիրաբյան
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է․
«Ֆեյսբուքյան պատս դարձել է բողոքի գիրք, բայց ինչևէ.
Հիշո՞ւմ եք, թե դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններն ինչի՞ համար դադարեցվեց։
Այսօր իմացա, որ Փիլոսյանի վարույթի գործս հունվարի 27-ին մակագրվել է .... Սիմիզար Հովսեփյանին։ Նույն Սիմիզար Հովսեփյանին, ում վերաբերյալ փետրվարի 23-ին ԲԴԽ-ն դատավորի պաշտոնը դադարեցնելու որոշում կայացրեց։
Ի դեպ` վերոնշյալ որոշումը բնականաբար կանխատեսելի էր (դատավորը պատահակալ չէր հասել կենսաթոշակային տարիքի) և ընդամենը կարելի էր դատական գործերի բաշխման ցանկից նախապես հանել այն դատավորների անուն- ազգանունները, ովքեր մոտենում են կենսաթոշակային տարիքի։
Բայց, քանի որ չի արվել, մնում է 2 վարկած.
1). Հույս են ունեցել, որ դատավորը 1 ամսում ռեակտիվ կարգով կհասցնի իրականացնել գործի ամբողջական քննություն` ընդհուպ` վճիռ կկայացնի, և քաղաքացիների ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը չի խախտվի։
2). Համոզված են, որ վարկած 1-ը ողջամիտ չէ, բայց դիտավորյալ թույլ են տվել անփութություն, քանի որ դա քիչ է հետաքրքրում դատական համակարգին, ու եթե պետք լինի` 3, 4... անգամներ թող իրականացվի մակագրումների իմիտացիա, քաղաքացին էլ թող անորոշ ժամկետով հույսը կտրի արդարադատությունից։
Նշեմ, որ ես ունեմ ներքին համոզմունք վարկած 2-ի վերաբերյալ, ու ավանդույթի համաձայն սպասում եմ հրապարակմանս վերաբերյալ հերքմանը։
Եվ վերջում հարց.
Եթե ինքներդ ժամկետներ էիք խախտելու, բա դատավորի լիազորությունները ի՞նչու դադարեցրեցիք»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ որոշմամբ՝ գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ. Մելիքյան
- Հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ․ Աննա Փիլոսյան
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
- Բաց նամակ USAID-ի ղեկավարին. Դատավոր Փիլոսյանը ցուցաբերել է 99,9% կատարողականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան