Կիևը լեհական ՄիԳ-29-ների մատակարարումից հետո ռազմաճակատում իրավիճակի փոփոխություն չի ակնկալում
Սովետական ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնք Լեհաստանը խոստացել էր փոխանցել Ուկրաինային, չեն օգնի արմատապես փոխել իրավիճակը ռազմաճակատում և ուժեղացնել զորքերի դիրքերը:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է ուկրաինական զորքերի ՌՕՈւ հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը։
Երեքշաբթի օրը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ իր երկիրը կարող է Կիևին ՄիԳ-29-երի ողջ խմբաքանակը հանձնել չորսից վեց շաբաթից:
«Դրանք (ՄիԳ-29 ենթարկվել են որոշակի արդիականացման՝ համապատասխանեցնելու ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Սա բորտային սարքավորում է՝ GPS նավիգատոր, կապի համակարգ, «ընկեր, թե թշնամի» համակարգ: Ահա և վերջ, այս ինքնաթիռը մնում է խորհրդային, անկախ նրանից, թե ինչպիսիսն է այսօր: Առաջնագծում դժվար թե որևէ հատուկ փոփոխություն բերի: Օդային գերազանցություն ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ են բազմաֆունկցիոնալ ժամանակակից ինքնաթիռներ»,-ասել է Իգնատը Ռադա հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ մատակարարել միայն ՆԱՏՕ-ի երկրների հետ կոալիցիայի շրջանակներում։ Մինչ այս Լեհաստանի իշխանությունները հայտնել էին, որ ՄիԳ-29-ի պահեստամասերն արդեն փոխանցել են Ուկրաինային։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան հակամարտության սկզբից ավելի քան 100 հազար զինվորական է կորցրել
- Ղարիբաշվիլի. Ուկրաինան է Սաակաշվիլուն ուղարկել Վրաստան երկիրն ապակայունացնելու համար
- Լեհաստանն ուկրաինացի փախստականներին անհիմն վճարել է 500 հազար դոլար նպաստ և ցանկանում է վերադարձնել դրանք
- Լեհաստանը կբոյկոտի Փարիզի Օլիմպիական խաղերը, եթե ռուսներն ու բելառուսները մասնակցեն
- Bloomberg. Գերմանիան կարող է թույլ տալ Լեհաստանին Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները