«Հուսահատության ԳԱԶել-ներ» այլևս Երևանում չե՞նք ունենալու. Փաշինյանը՝ Ավինյանին
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել 150 «Ժոնք Տոնգ Բաս» Եվրո-5 բնապահպանական ստանդարտի ավտոբուս»,-գործադիրի նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագիծը:
Նախարարի խոսքով՝ դրանք կապահովեն երևանի կլիմայական և ռելևֆային պայմաններում արդյունավետ շահագործում, իսկ եվր-5 շարժիջները կնպաստեն մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել 6.6 մլրդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր, ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,-հայտնեց Քերոբյանը և տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է բավարարաել «Երևանի ավտոբուս» ԲԲԸ-ին 660 միլին դրամի մաքսատուրքից ազատելու արտոնության դիմումը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Եվրոպական արտադրության 87 ՄԱՆ ավտոբուսները և մաքսային արտոնության սպասոց 150 «Ժոնգ Տոնգ» ավտոբուսներն արդեն երևանում են և հաջորդ շաբաթ ՄԱՆ ավտոբուսների վերաբերյալ են արտոնություն ստանալու նախագիծ ներկեյացնելու:
«Ճի՞շտ եմ հասակնում, որ երբ ավտոբուսների նոր խմբաքանակը մտավ երթուղի, այսպես կոչված «հուսահատության ԳԱԶել-ներ» այլևս Երևանում չենք ունենալու»,-Տիգրան Ավինյանին հարցրեց Փաշինյանը՝ տեղեկացնելով որ քաղաքացուց նամակ է ստացել որով առաջարկվում է Երևանում«հուսահատության ԳԱԶել-ի» ր ՆԻՎԱ-ի արձաններ կանգնեցնել:
Ավինյանը վստահեցրեց, որ ԳԱԶել-ներ լինելու են, բայց ոչ «հուսահայտության»:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցչի մրցույթին մասնակցելու համար աշխատանքային փորձի պահանջ չկա. Ժաննա Անդրեասյան
- Փաշինյանն անհետաձգելի համարեց Արցախում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը
- Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում. Փաշինյան
- Կառավարությունը ոստիկանների աշխատավարձերի բարձրացման երկրորդ փուլին է անցնում՝ ատեստացիաների մեխանիզմով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները