«Հրապարակ». Սուրեն Պապիկյանի գաղտնի հրահանգը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը։ Ստորաբաժանումներին ուղարկված նախարարի գրավոր հրամանագրում բառացիորեն ասվում է. «Անհրաժեշտ է լեքսիկոնից հանել «Արցախի Հանրապետություն» բառը, օգտագործել միայն «Լեռնային Ղարաբաղ» բառերը»։
Նորաթուխ զինվորականի հրամանը մեծ դժգոհություն է առաջացրել ճանապարհ անցած սպայակազմի շրջանում, սակայն Հայաստանում, ինչպես շատերը, նրանք էլ գերադասում են լռել՝ նախընտրելով իրենց պաշտոնները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները