Մեսրոպ Առաքելյանը քաղաքապետարանին մեղադրում է ավտոբուսները թանկ գնելու համար
«Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանին կասկածելի է թվում Երևանի քաղաքապետարանի կողմից չինական ավտոբուսների գնամ գործարքը։
Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես նշում է.
«Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Մնում է մյուս տարբերակը՝ չինական կողմը, չգիտես ինչու, քաղաքապետարանին մոտ 3,500,000 ԱՄՆ դոլարի թանկ ավտոբուս է վաճառել։
Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը՝ ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան