ՌԴ ԱԳՆ. Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում, մարտի 20-ին
«Մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա»,-այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ բանակցություններում նախարարները կքննարկեն «երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ինտեգրացիոն ձևաչափերում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։
«Քննարկումը կկենտրոնանա տարածաշրջանային խնդիրների վրա, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի բարելավմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում ենք՝ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երևանի մասնակցությունը հանգուցալուծումներ փնտրելու առումով․․ Զախարովա
- Սերգեյ Լավրովի խոսքերին ավելացնելու բան չունեն․ Զախարովա
- Նաիրիա Կարապետյան. Տեսնես կպատասխանե՞ն Զախարովային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան