Սոչիում ձերբակալել են հում սննդի բլոգերի կնոջը, որի մեկ ամսական տղան մահացել է հյուծվածությունից
Սոչիում քննչական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են 33-ամյա Օքսանա Լյուտիային ՝ հում սննդի բլոգեր Մաքսիմ Լյուտիի կնոջը, որի մեկ ամսական որդին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ռուս կնոջը մեղադրանք է առաջադրվել «Երեխային անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով։ Իրավապահներին հաջողվել է պարզել, որ կնոջ ծննդաբերությունն անցել է տնային պայմաններում, ընդ որում ընտանիքը որդուն բժշկական հաշվառման չի հանձնել:
«Երեխայի առողջական վիճակի վատթարացման և ուտելուց երկարաժամկետ հրաժարվելու պատճառով կինն ու զուգընկերը ինքնուրույն որոշել են երեխային բուժհաստատություն հասցնել այս տարվա մարտի 8-ին, սակայն երեխան մահացել է մինչև հիվանդանոց հասցնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մոտ ժամանակներս դատարանը կորոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Նախաքննությունը շարունակվում է։