«Փաստ». Նկատելի են Դաշնակցության ինտենսիվ շփումներն Իրանի հետ
«Փաստ» թերթը գրում է.
«Չնայած ՀՀ ընդդիմադիրների այցերը Չնայած ՀՀ ընդդիմադիր դաշտն այս փուլում, ընդհանուր առմամբ, ներքաղաքական կյանքում զգալի պասսիվ է, բայց որոշ ուժեր ակտիվություն են ցուցաբերում արտաքին «դաշտում: Վերջին երկու ամսվա ընթացքում նկատելի են ընդդիմության, մասնավորապես ՀՅ Դաշնակցության ինտենսիվ շփումներն Իրանի հետ:
Երկու ամիս առաջ Իրանում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, այնուհետև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը, իսկ անցյալ շաբաթ բավականին ներկայացուցչական հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը: Սրան զուգահեռ ընդդիմադիրները ակտիվ շփումների նոր փուլ են սկսել նաև Մոսկվայի հետ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս օրերին բավականին հագեցած օրակարգով Մոսկվայում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը: Թե որքանով այս այցերն իրենց ազդեցությունը կունենան ներքաղաքական կյանքի վրա և արդյոք դրանք կապ ունեն առաջիկա զարգացումների հետ, ցույց կտա ժամանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները