Մայիսյան տոներին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է Հայաստանը
Ռուսաստանցիներն այս տարի ևս նախընտրում են մայիսյան տոներին հանգստանալ Հայաստանում։ Այս մասին հայտնի է դարձել OneTwoTrip ճամփորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրությունից, որի արդյունքները ներկայացնում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ Երևանն ու Ստամբուլը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի արտասահմանյան ուղղություններից են: Ամենից հաճախ ռուսաստանցիները տոմսեր են փնտրում դեպի Ստամբուլ. այնտեղ ցանկանում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը ։ Մեկ ուղղությամբ ավիատոմսի միջին արժեքը 24 հազար ռուբլի է։ Դրան հաջորդում է Երևանը՝ 10,8 տոկոս մասնաբաժնով և թռիչքի արժեքը՝ մոտ 11 հազար ռուբլի։ Առաջատարների եռյակը եզրափակում է Անթալիան, ուր մտադիր է շտապել ռուսաստանցիների 6 տոկոսը: Հանգստավայր կարելի է հասնել 16,5 հազար ռուբլով։
Ճանապարհորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Դուբայի (5,5 տոկոս), Տաշքենդի (4,5 տոկոս), Բաքվի (4,4 տոկոս), Մինսկի (3,5 տոկոս), Թել Ավիվի (3,3 տոկոս), Թբիլիսիի (3,2 տոկոս) և Փհուկեթի (2,1 տոկոս) նկատմամբ:
Մայիսյան տոներին ռուսական ամենահայտնի ուղղությունը Սոչին է. այս հանգստավայրով հետաքրքրվում է 16,8 տոկոսը. այստեղ միակողմանի թռիչքի միջին արժեքը 5,3 հազար ռուբլի է։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան, որտեղ կցանկանային ճանապարհորդել համապատասխանաբար ճանապարհորդների 15,1 և 11,9 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան