Արցախում պատրաստվում են գարնանացանին
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի շենքի մուտքի մոտ հողօգտագործողներն են՝ Արցախի տարբեր շրջաններից. մոտ 10 օր է՝ հիմնադրամը գարնանացանի համար տրամադրում է կտավատի, կորնգանի, առվույտի, հաճարի և կարտոֆիլի սերմացու:
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են՝ հողօգտագործողներին տրամադրվող կտավատի, կորնգանու և առվույտի սերմացուն 100 տոկոսով սուբսիդավորվում է պետության կողմից. իսկ հաճարի և կարտոֆիլի սերմացուի տրամադրումն իրականացվում է գնային տարբեր սեգմենտներով:
Արցախի Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են՝ ներկայացրած հայտերին համապատասխան՝ սերմացուն տրամադրվում է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում. Գրիգորի Բաբայանը կարտոֆիլի սերմացուի պահանջ ունի. 3 ընկերներով՝ Իվանյանի վարչական տարածքում են զբաղվում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ. գոհ է տրամադրվող սերմացուի որակից:
Մեկ հեկտարի համար տրամադրվում է 60կգ կտավատ, 120կգ կորնգան, 20կգ առվույտ, 160 կգ հաճար, իսկ կարտոֆիլի սերմացուի դեպքում՝ 1հա դիմաց 3,500կգ:
Սերմացուի տրամադրման գործընթացը շարունակվում է. գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պատասխանատուները վստահեցնում են՝ ժամանակին ներկայացրած բոլոր հայտերն էլ բավարարվելու են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան