Զախարովան արձագանքել է Պուտինին կալանավորելու միջազգային դատարանի որոշմանը
Ռուսաստանի Դաշնության կողմից չճանաչված միջազգային քրեական դատարանի որոշումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի «կալանավորման» վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության համար որևէ նշանակություն չունեն, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»,- ասել է նա։
Նշենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել, ինչի մասին հաղորդագրություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին