«Ժողովուրդ». Իրավապահ համակարգն ընդլայնում է Արսեն Թորոսյանի գործունեության շրջանակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին և երկու անգամ բավականին երկար պահել նրան նախաքննական մարմնում: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են նաև բժշկական կենտրոնի աշխատակիցներ, ու չի բացառվում, որ առաջիկայում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ձերբակալություններ լինեն:
Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետական եզակի բժշկական կենտրոններից է, որը 2020-ի ապրիլից գործել է որպես բացառապես քովիդ-կենտրոն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին