Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելուն աջակցելու պատրաստակամության մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտին Մոսկվա կատարելիք այցից առաջ հայտարարել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Ուկրաինայի հակամարտությունում խաղաղություն հաստատել հարցում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
ԵՄ ԱԳ նախարար Խոսեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ «Իրանը միշտ աջակցել է խաղաղությանը, ոչ թե պատերազմին»։
Նա նաև հորդորել է Արևմուտքին հորդորել Կիևին դադարեցնել «անհիմն մեղադրանքները» Թեհրանի դեմ և սկսել «պաշտոնական բանակցություններ»։
«Արևմուտքը պետք է Իրանի հասցեին իր անհիմն մեղադրանքները կրկնելու փոխարեն Ուկրաինային կոչ անի երկու երկրների քաղաքական և ռազմական պատվիրակությունների պաշտոնական հանդիպմանը ներկայացնել իր բնօրինակային փաստաթղթերը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտգործնախարարը՝ մեկնաբանելով Իրանի անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման մեջ Ռուսաստանին ուղղված Կիևի մեղադրանքները։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Իրան կայցելի
- Ստորագրվեց ԵԱՏՄ- Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը