
Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի
Մարտի 20-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի բաց մարզում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
«Մարզմանը կարող են ներկա լինել երկրպագուներ, ինչպես նաև մեդիայի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք ստացել են Հայաստան - Թուրքիա հանդիպման հավատարմագրումը հաստատող նամակը:
Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանին կհանձնվի Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, իսկ լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել մի քանի ֆուտբոլիստների»,- ասվում է հաղորդագրությունում: