Ռուսաստանի և Իրանի միջև զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմը կգործի 2023 թ-ին
Ռուսաստանի և Իրանի միջև առանց վիզայի զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը կգործի 2023 թվականին, տուրօպերատորների ցանկը, որոնք կկարողանան խմբեր կազմել, արդեն համաձայնեցվել է։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտնել է տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ MITT զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում «Ռուսաստան - Իրան միջազգային երկխոսություն» նստաշրջանում:
«Այս տարի նախատեսում ենք անցնել առանց վիզայի խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագրի իրականացմանը։ Տուրօպերատորների ցանկը, որոնք նախատեսում են նման խմբեր ձևավորել ռուսաստանցիների շրջանում, արդեն համաձայնեցված է», - ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը մինչև 50 հոգանոց խմբերի մասին է, որոնք մուտք են գործում երկիր մինչև 15 օր ժամկետով։
2021 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի և Իրանի միջև գործում է առանց վիզայի խմբակային ճանապարհորդության համաձայնագիր։ Դրա շրջանակներում երկու երկրների քաղաքացիներին թույլատրվում է առանց վիզայի երկրորդ երկիր այցելել միայն խմբում և ոչ ավելի, քան 15 օր ժամկետով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին