Տնտեսություն 16:05 17/03/2023 Հայաստան

Ցանքատարածությունների մակերեսը շարունակում է նվազել. Նոր գյուղատնտեսական տարի՝ նոր խնդիրներ

«Գյուղատնտեսական տարվա մեկնարկի մասին պետք է մտածել,  որոշումները կայացնել աշնանը, որպեսզի գարնանն անմիջապես անցնեն գործի»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյուղատնտեսական տարվա մենարկին՝ ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Գյուղատնտեսը ցավով է նշում՝ անվտանգության առկա մարտահրավերների, սոցիալ-տնտեսական խնդիրների ավելացման պայմաններում գյուղատնտեսությունը մղվել է վերջին պլան, մինչդեռ օր առաջ պետք է մտածել նաև պարենային անվտանգության ապահովման մասին։

«Այսօր ֆերմերները, տնտեսվարողները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, թանկ են դիզվառելիքը, պարարտանյութը, հիմնականում վարկավորումն էլ է դադարեցված։ Ստացվում է, որ փոքր և միջին խավի տնտեսություններն այսօր հնարավորություն չունեն նորմալ սերմեր, դիզվառելիք ու պարարտանյութ գնելու համար։ Պահեստներում  կա որոշակի քանակությամբ պարարտանյութ, բարձր գնի ու պետական սուբիսիդավորման բացակայության պատճառով  հողօգտագործողը չի կարողանում այն ձեռք բերել»,-ասաց գյուղատնտեսը։

Նրա խոսքով, առկա իրավիճակը համակարգային խնդիրների հետևանք է, նախ պետք է անել ծրագրեր, որոնք կապահովեն ծանքատարածությունների մեծ մակերեսներ, ապա պետք է անցնել հզորացման, զարգացման ծրագրերի իրականացմանը, հակառակ պարագայում անմշակ հողերի մակերեսը շարունակելու է ավելանալ։

«Հիմա ասում են լիզինգի, ինտենսիվ այգիների ծրագիր, բայց դրանք ցածր ու միջին կարողություն ունեցող մարդու, հողի մշակի  բանը չեն, մեծ եկամուտներ ունեցող մարդիկ  կարող են դրանց շահառուն դառնալ»,-ասաց նա։

Պաշտոնական վիճակագրությունը վկայակոչելով՝  Հարությունյանը նշեց, որ 2022-ին 2021-ի համեմատ ցանքատարածությունների մակերեսը նվազել է 15 հազար հա-ով,  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ավելացել է 0.4%-ով։ 

«Ցույց են տալիս, որ 0.4 տոկոս աճ կա, բայց հողատարածքները քիչ են մշակվել, միջին բերքատվությունն է վիճակագրությամբ բարձր ցույց տված։ Անասնապահության ոլորտում գլխաքանակի անկում է,  ոչխարաբուծության, խոզաբուծության ճյուղերում անկում է։ Բերքն են ցույց տվել ավել, ստացել են 0.4 տոկոս աճ, կրկնում եմ, երբ նախորդ տարվա համեմատ  շուրջ 15  հազար հա պակաս տարածք է մշակվել՝ և հացահատիկային, և բանջարանոցային, և բոստանային, և հատիկաընդեղենային  մշակաբույսերի։  Այս իրավիճակում էլ ոչինչ չի արվում, բացարձակ»,-ասաց Ա. Հարությունյանը։

Նա խիստ մտահոգիչ է համարում Պետական վերահսկողական ծառայության հրապարակած այն տվյալները,  որ 2018-2022 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի վնասը  կազմում է 557 մլն դրամ։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունը, որ պետք է հանրապետությունում օրինակելի տնտեսություն լիներ իր ծրագրերով, ապահովեր  որոշակի քանակությամբ տեղական սերմեր, 557 մլնի վնաս է կրում։ Սա խոսում է համակարգային խնդիրների,  ոչ ճիշտ ու ոչ փորձառու կառավարման, չիմացության կամ էլ անտերության ու դիտավորության մասին։ Ինձ համար բոլոր տարբերակներն էլ արդեն ընդունելի են, մեկ տարի վնաս, երկու տարի վնաս, երեք տարի, չո՜րս, հի՜նգ... այն դեպքում, երբ մենք անընդհատ խոսում ենք սխալ ծրագրերի մասին»,-ասաց նա։

Աշոտ Հարությունյանի խոսքով, այսօր ջերմոցային տնտեսությունների համար լուրջ վտանգ է Թուրքիայից ներկրվող պտուղ բանջարեղենը, օրինակ, վերջերս Թուրքիայից բերվել է ելակ, ջերմոցատերերն արդեն խառնվել են իրար։

«Վաղը կլինի կարտոֆիլ, մյուս օրը պոմիդոր... Հիմա շուկայում հայտնվել են կարտոֆիլի այնպիսի տեսակներ, որոնք, իմ համոզմամբ,  Ռուսաստանում չեն աճում։ ՍԱՏՄ-ն պետք է հայտարարի, որտեղից է այսօր Հայաստան գալիս կարտոֆիլը։ ՍԱՏՄ ղեկավարը հրաժարական է տալիս, ոչ մի հետևանք, ո՞ւր են սպանդանոցները, սպանդանոցային մորթը, որտե՞ղ են սպանդի ենթարկվում Վայոց Ձորի կենդանիները, ո՞ւմ հսկողությամբ... էլ չեմ խոսում այլ խնդիրների մասին»,-նշեց նա։

Պատերազմական վիճակում գտնվող երկրի պարագայում, ըստ նրա, պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը պարենային անվտանգության ապահովման համար, պետք է հողը ճիշտ մշակվեր, մարզային կառույցներն ուժեղացվեին, հողօգտագործողի հետ ամենօրյա աշխատանք տարվեր։

«Մինչդեռ հակառակ պրոցեսն է գնում նույնիսկ Արցախի շրջափակման պայմաններում։ Սա պայմանավորված է անհայրենասիրությամբ, անգրագիտությամբ, անփորձությամբ»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:11
Հույս ունեմ՝ իմ կոլեգաներից որևը մեկը չի դառնա Նավալնու ամերիկյան շարունակություն. Թրամփին քննադատած պաշտոնյա
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոլանդ Թրամփին քննադատած պաշտոնյաներն ահազանգում են հնարավոր ձերբակալությունների ու այլ քայլերի մասին։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:41
27-ամյա երիտասարդը բռնաբարել է 75-ամյա հարևանուհուն
Դեպքի տեղի է ունեցել Ռուսաստանում։
Աղբյուր` Panorama.am
10:32
All inclusive-ի հետևանքները
Թուրքիայում սկսել են խոսել, որ հյուրանոցներում all inclusive համակարգը վատ է անդրադառնում հյուրերի առողջության վրա։ Թուրքիայի փոքր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ժաննա Անդրեասյան. Սա ոչ թե հարգանքի բացակայություն է, այլ հակառակը՝ մեծագույն հարգանք
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերաբացումն էր։ Թանգարանում պահվում է նաև Սպենդիարյանի դաշնամուրը, և թանգարանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Սուրեն Սարգսյան. Ստիպված եմ արձագանքել Ռուբինյանին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը հետևած հարցերին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:49
ՆԳՆ հիշեցումը. Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է 20 000 դրամ տուգանք
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել...
Աղբյուր` Panorama.am
09:27
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
«Հրապարակ» թերթը գրում է. «Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, 2025-ի փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
«Փաստ» թերթը գրում է. «Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը դատական համակարգի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության սրածայր սլաքներն ամեն դեպքում ուղղված են դեպի իրավապահ համակարգ։ Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է...
Աղբյուր` Panorama.am
08:37
Հայատանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
08:35
Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ
 Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը` Մարտին Մկրտչյանը հուզմունքից արտասվել է
Հայաստանից այս տարի Մանկական եվրատեսիլին հանդես եկող  10-ամյա Լեոն անցակցրել է իր գլխավոր փորձը: Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը`...
Աղբյուր` Panorama.am
22:35
Հրդեհից գյուղում երկու տուն է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
Վրաստանի ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համախոհների հետ միասին ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով երթ են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}