Երբ լեզուն մատնում է տիրոջը
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին լավ էր պատրաստվել։ Պատասխանում էր հարցերին, թե չէ՝ սրա մասին չէ խոսքը։ Ավելորդ շարժումներ, դիմախաղ, բարկության նշաններ համարյա չկային։ Նույնիսկ կային մի քանի «լավ հարց է»։ Պատրաստ հնչում էին թվեր, վիճակագրական տվյալներ։
Բայց մեկ է՝ երբ մարդը հավատացած է իր ճիշտ լինելու մեջ, կամա-ակամա մատնում է ինքն իրեն։
Նախ՝ նկատենք, որ հազար անգամ հնչեցին «Լեռնային Ղարաբաղ» բառերը, բայց ոչ մի անգամ՝ Արցախի Հանրապետություն։ Կամ գոնե՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Սա մեկ անկեղծացում։
ՈՒ հաստատողը. Խոսելով հանրաքվեի մասին, նա ասաց, որ Ադրբեջանը ուզում էր հանրաքվե «Ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլևս՝ ամբողջ Ադրբեջանում»։
Լեզվամտածողությունը հաճախ է իրեն ցույց տալիս երկար խոսքի մեջ։ Նկատու՞մ եք որտեղ փոսը։
Եթե ես ասեի այս նախադասությունը, ապա կասեի՝ ոչ միայն Արցախի Հանրապետությունում, այլև ադրբեջանում։ Որովհետև Արցախի Հանրապետությունը ադրբեջանի մաս չէ։
Ոնց որ ասենք բան պատմես, ասես՝ հարվածեց ոչ միայն այտին, այլև ամբողջ գլխին։
Իսկ երբ այտը այդ գլխին չի պատկանում, չես կարող այդպիսի նախադասություն կազմել։
Ահա այսպիսի ապագա։
Կամ երեկ, Պապիկյանը ԱԺ ճեպազրույցում, թե՝ մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր սմ-ն։
Այս ինչ նոր ուժ է իջել, որ պատրաստ են։ Սև լճի ժամանակ չկա՞ր։ Կամ՝ ու՞մ ամեն գնով։ Ի դեպ, այս նախադասությունը չվրիպեց սոցիալական ցանցերի աչքից՝ երեկ սարկազմով ու բարկությամբ տարածում էին։
... Թեպետ, կարող եք մանրամասն չհետևել, տեսնելու, թե ինչպես է լեզուն մատնում տիրոջը. Չասացի՞ն Արցախի Հանրապետություն, ուրեմն ամեն ինչ պարզ է։
Ա. Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- «Գոդոյին սպասելիս»
- Նույնիսկ Հայաստանի բյուջեից գնացող օգնությունը Թուրքիան ծառայեցնում է իր նպատակների շահին
- Խաղաղություն+ կրթություն+ զինուժ = ?
- Դիվանագիտական պլացեբոն քաղաքական հոգեվարքում
- Կրակե՛ք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին