Zara-ն վերջնականապես կփակի Ռուսաստանում խանութների կեսից ավելին
Inditex ընկերությունը, որը Zara ապրանքանիշի սեփականատերն է, մոտ ապագայում Ռուսաստանում կփակի հագուստի 269 խանութ, «News.ru»-ի փոխանցմամբ, հայտնել է «El País»-ը:
Պարբերականի տվյալներով ՝ ՌԴ տարածքում ընդհանուր առմամբ բացվել է 514 բրենդային կետ։
Նշվում է, որ առքուվաճառքի պայմանագրի ավարտից հետո այդ խանութներում կտեղակայվեն Daher խմբին պատկանող ապրանքանիշերի վաճառքի կետերը, որոնք կապ չունեն Inditex խմբի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Inditex ընկերությունը պատրաստ է վերադառնալ Ռուսաստան, եթե երկրում իրավիճակը փոխվի: Գլխավոր տնօրեն Օսկար Գարսիա Մասեյրասը միաժամանակ ընդգծել է, որ նման բան կարճաժամկետ հեռանկարում տեղի չի ունենա։ Նա հավելել է, որ վերադարձի դեպքում Inditex-ը իր գործունեությունը կիրականացնի «սեփական ձևաչափերով»՝ Daher-ի հետ որպես ֆրանչայզեր։
Հարակից հրապարակումներ`
- Zara-ի խանութները Ռուսաստանում կբացվեն նոր ապրանքանիշի ներքո
- «Zara» խանութների ցանցը զանգվածաբար աշխատանքից ազատում է ռուս աշխատակիցներին
- Zara ապրանքանիշը կարող է Ռուսաստան վերադառնալ միայն 2023 թվականին
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները