Ալիևի հայտարարությունը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին. ԱԽ և ՀԱՊԿ քարտուղարների արձանագրումը
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Գրիգորյանը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշոնում նշանակման կապակցությամբ:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
- Պապիկյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում է
- Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով՝ դուրս է գալիս ՀՀ-ից, ինչը մտահոգում է մեզ. Նիկոլ Փաշինյան
- Ղրղզստանը հայտարարել է ՀԱՊԿ ներուժի և հեղինակության ամրապնդմանը աջակցելու իր պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան