ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր առավոտյան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված են ղարաբաղյան երեք պատերազմներում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ անցած տարվա սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածները։
Հիշեցնենք, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը երեկ այցելել էր Ադրբեջանի հարձակումից տուժած Ջերմուկ առողջարանային քաղաք, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ։ Խոսելով սահմանային իրավիճակի մասին, Ս. Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:
Հարակից հրապարակումներ`
- Պապիկյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում է
- Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան