«Հրապարակ». Արթուր Դավթյանը կնշանակվի՞ Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը թափուր մնալուց հետո տևական ժամանակ է՝ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ խոսվում էր, որ գլխավոր դատախազի պաշտոնում հնարավոր է նշանակվի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Երեկ տեղեկացանք, որ Դավթյանը մի քանի օր է՝ Արցախում է, սակայն ԱՀ նախագահականից կտրականապես հերքեցին Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը։
Ավելի վաղ գրել էինք, որ հնարավոր է նախկին գլխավոր դատախազ, ներկայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի տեղակալներից մեկին նախագահն առաջադրի դատախազի պաշտոնում։ Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանին, ով դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։ Առաջիկա օրերին նախագահը խորհրդարանին պետք է ներկայացնի թեկնածուին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում