Կողմնակից չեմ, որ առաջիկա հանդիպումը քաղաքականացվի. Պետրակովը՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ առաջ խնդիր է դրել դուրս գալ՝ «Եվրո-2024»-ի եզրափակից փուլ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով։
Անդրադառնալով 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Թուրքիա հանդիպմանը, մարզիչը նշեց, որ առաջին պլանում պետք է լինի սպորտն ու սպորտային հետաքրքրությունը։
«Կողմնակից չեմ, որ առաջիկա հանդիպումը քաղաքականացվի։ Ֆուտբոլիստների մեծ մասը գալիս են արտերկրից և նրանք այնտեղ են հայտնվել ոչ իրենց կամքով։ Այդ ֆուտբոլիստները գիտեն իրենց պատմությունը, ուստի ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ առաջնայությունը առաջիկա խաղում լինելու է սպորտն ու ֆուտբոլը»- ընդգծեց Պետրակովը։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Երևանում կխաղա Թուրքիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան