Թուրքմենստանի նախկին նախագահ Բերդիմուհամեդովն առաջարկել է Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ, նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Անկարայում Թուրքական պետությունների կազմակերպության (OTG) գագաթնաժողովում առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրում է «Չեզոք Թուրքմենստան» թերթը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Բերդիմուհամեդովը նշել է, որ 22 տարի մոտիկից ծանոթ է Էրդողանի հետ, «որն ականավոր անհատականություն է և համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ»։ Նրա խոսքով՝ թուրք առաջնորդը «մեծ աշխատանք է կատարում ոչ միայն իր ժողովրդի, այլև բոլոր մահմեդական ժողովուրդների համար խաղաղ կյանք ապահովելու համար»։
«Ելնելով դրանից՝ առաջարկվում է խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել Թուրքիայի Հանրապետության նախագահին, և մենք լիովին աջակցում ենք բոլոր համապատասխան առաջարկներին։ Նա այս միջազգային մրցանակին արժանի առաջնորդ է»,-ասել է Թուրքմենստանի նախկին ղեկավարը։
Վերոշարադրյալի համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի դերակատարությունն արցախյան 44-օրյա պատերազմում, անմիջական ներգրավվածությունը՝ Սիրիայում, Լիբիայում և Իրաքումռազմական գործողություններին: