Կառուցապատողները մշտապես բարձրաձայնում են պոմպակայանների հանձնման խնդիրների մասին.Գուրգեն Գրիգորյան
«Շատ կարևոր է ընդգծել կառուցապատման գործընթացներում պետություն-մասնավոր երկխոսությունը և պետական մարմինների աջակցությունը»,-բացելով կազմակերպության տարեկան համաժողովը՝ հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Նախագահ՝ Գուրգեն Գրիգորյանը:
Ներկայացնելով Ասոցիացիայի գործունեության տարեկան հաշվետվությունը՝ նա իր խոսքում ընդգծեց մատակարարող ընկերությունների հետ փոխգործակցության բարձր մակարդակը:
Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ՀԿ-ն մասնակցել է քաղաքաշինության և կառուցապատման ոլորտի մի շարք օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի մշակմանը:
Նրա ներկայացմամբ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաջողված համագործակցության արդյունքում՝ մեկնարկվել է 2-րդ ուղղության գազամատակարարման գործընթացը ԳԲԿ-4-ից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան փողոց, Լենինգրադյան փողոց հատվածը, կատարվում են հողային և քանդման աշխատանքները, իսկ 3-րդ և 4-րդ ուղղությունների նախագծային աշխատանքները գտնվում են մշակման փուլում:
«Հստակ կարելի է արձանագրել, որ Երևան քաղաքի բոլոր հիմնական կառուցապատվող ուղղությունները գազով ապահովելու գործընթացը փոխհամագործակցված և սահուն կերպով ընթանում է առաջ»,-հայտարարեց Գրիգորյանը:
Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ փոխգործակցությանը՝ Գուրգեն Գրիգորյանը հայտնեց, որ կառուցապատողները մշտապես բարձրաձայնվում են պոմպակայանների հանձնման գործընթացում առաջացող խնդիրների մասին:
«Այդ ուղղությամբ՝ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել, ընդհուպ՝ ՀՀ էկոնամիկայի նախարարության հետ մշակել ու շրջանառել ենք «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վարձակալության հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում էր նվիրատվության առարկա սահամնել միայն պոպմակայանն ու կից սարքավորումները՝ որպես շարժական գույք, այլ ոչ թե սարքավորումը ներառող անշարժ գույքը»,-ասաց ՀԿ-ի նախագահը:
Գուրգեն Գրիգորյան մտահոգությամբ ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարնից համաժողովին ներկա չեն , այն դեպքում. երբ պաշտոնական հրավեր էր ուղարկվել և ոլորտի շատ ծրագրեր վերաբերում են մայրաքաղաքին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնեց, որ պետություն մասնավոր համագործակցության միջավայրում են վեր հանվում ոլորտի խնդիրները և համատեղ միջոցներով գտնում լուծումներ:
«2022 թվականին շինարարաության ծավալը 541.1 մլրդ րամ է կազմել, որը նախորդ տարվա համեմատ աճել է 12.5%-ով: 2022 թվականին շահագործամն է հանձնվել 1229 շենք՝ 322 հազար ք/մ տարածքով, որը նոր Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է և աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 17.9 %»,-հայտնեց Քերոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան