Գևորգ Դանիելյան. Հուսով եմ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Երբ դատողություններ ենք անում, թե ինչու են մեր օրերում առանցքային դարձել ու թիրախավորվել օտարերկրյա գործակալների մասին օրենքներ ընդունելու նախաձեռնությունները, նախ, անհրաժեշտ է ելակետ ընդունել առնվազն երկու փաստ՝
ա) օտարերկրյա ֆինանսական աղբյուրներից սնվող 2-3 ՀԿ ունեն անհամեմատ ավելի մեծ միջոցներ, քան քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտման համար պատասխանատու բոլոր կուսակցությունները միասին վերցրած,
բ) այդ հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետական վերահսկողությունը, ավելին՝ վերջիններիս կողմից թափանցիկ հաշվետվություններ ներկայացնեու պահանջները դիտարկվում են իբրև հակաժողովրդավարական միջամտություն, մինչդեռ՝ նույն չէ կուսակցությունների պարագայում և այլն:
Հուսով եմ կարիք չկա բացատրելու, թե ինչի վրա կարող են ծախսվել օտարերկրյա ֆինանսական միջոցները, իսկ եթե կա՝ ապա հետեևեք սույն գրառման արձագանքներին, ամեն ինչ պարզ կդառնա:
Ի դեպ, առաջին այդպիսի օրենքը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» (FARA) ընդուվել է ԱՄՆ-ում»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում»
- Գևորգ Դանիելյան. Ադրբեջանն իր հիմնական օրենքով Սյունիքը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք
- Գևորգ Դանիելյան. Սումգայիթյան ջարդերն իրենց վայրագությամբ բնավ չէին զիջում Հայոց եղեռնին
- Գևորգ Դանիելյան. Ուզում ենք հանրությանը ցույց տալ, որ այլընտրանք կա
- Գևորգ Դանիելյան. Եթե իրոք, պատմամշակութային արժեքներն անարժեք են, բա ինչո՞ւ է ադրբեջանը հետևողականորեն յուրացնում դրանք
- Գևորգ Դանիելյան. Այո, Բերձորի միջանցքը բացելու առաջնահերթ պատասխանատուն հայրենական իշխանություններն են
- Գևորգ Դանիելյան. Տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա
- Գևորգ Դանիելյան. Եվ այս օրհասական վիճակում գտնվել է ելքը