Էրեբունի թանգարանից հեծյալով ռիտոնը կցուցադրվի Բրիտանական թանգարանում
Մայիսին Բրիտանական թանգարանում բացվելու է ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են աքեմենյանից մինչև հելլենիստական ժամանակաշրջանի շքեղագույն իրեր։ Ասուլիսում այս մասին հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Նա ասաց, որ Հայաստանից այդ ցուցադրությունում ներկայացվելու են իրեր Պատմության թանգարանից և Էրեբունի թանգարանից։
«Մեր հեծյալով արծաթե ռիտոնը՝ եղջերագավաթը, կցուցադրվի այնտեղ, ինչը մեծ պատիվ է մեզ համար։ Մենք արդեն ապրիլի 1-ին մեկնում ենք Բրիտանական թանգարան, տանելու ենք իրերը»,- նշեց նա։
Մ.Բադալյանի խոսքով, ամենայն հավանակությամբ, կլինի հանդիպում Բրիտանական թանգարանի տնօրենի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան